Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
պետական հաստատության վրա, և կան զոհեր:
Քաղաքում
հավանաբար կհայտարարավի արտակարգ դրություն:
Ոստիկանության մի քանի վարչություններ արդեն այստեղ էին:
Քիչ առաջ զեկուցեցին, որ կոտրված է սպանված փոխնախարարի
աշխատասենյակի դուռը և բացված չհրկիզվող պահարանը:
Անվտանգության աշխատակցի սենյակի զննումից հետո միակ
կարևոր
տեղեկույթը,
գրանցամատյանում
նշումն
էր`
«Տաթև
Ստեփանյան, 11: 45»:
Մեսրոպյանը նայեց ժամացույցին. մեկ ժամ էլ չէր անցել: Ի՞նչն էր
ստիպել Անվտանգության աշխատակցին նշել վարչության պետի
անունը:
-Գալստյա՛ն, մասնագետ ուղարկիր` անվտանգության տեսախցիկների նկարահանածը ստուգենք, - դիմեց Մեսրոպյանը կապիտանին:
Հատուկ վարչության երկու աշխատակիցներ միացան գնդապետին, սակայն քիչ անց պարզվեց, որ նկարահանած նյութերի մի մասը
հատուկ միջամտության միջոցով ջնջված է:
-Գտեք հնարավոր, բոլոր տեսանյութերը, իսկ վերականգնել
հնարավոր չէ՞, զայրացավ գնդապետը: Պարզվեց` հնարավոր չէ:
Տեսախցիկների հիշողությունը ջնջել են, ապա անջատել:
Մեսրոպյանը
դուրս
եկավ
անվտանգության
աշխատակցի
սենյակից:
-Պարոն Մեսրոպյան, - գնդապետին մոտեցավ
կապիտան
Գալստյանը,- ոստիկանապետը հիմա այստեղ կլինի, բացի այդ.
կարծեցյալ երկրորդ անվտանգության աշխատակիցը պարզվում է
Կառավարական տան աշխատակից չէ:
Մեսրոպյանի հարցական հայացքը ստիպեց, որ կապիտանը
շարունակի:
58