Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
կհասցներ ատրճանակն իր վրա ուղղել: Փամփուշտները վերջացան:
Սամվելի ուժեղ բռունցքի մեկ հարվածը բավական էր, որ տղամարդը
ուշագնաց լինի:
Տաթևը դռան մոտից նորից հետ վազեց դեպի Անահիտը:
Երիտասարդ կնոջ պարանոցին նկատվում էր արյան բիծ: Սամվելը
ուշքի եկավ ու դադարեցրեց հարվածներ տեղալ ընկած տղամարդու
դեմքին:
Նրա ձեռքերն ամբողջությամբ արյան մեջ էին. ձախ ձեռքը
փամփուշտից առաջացրած վերքի, իսկ աջ ձեռքի ափը հասցրել էր
վնասել
ապակյա
հանցագործին:
սուր
Սամվելի
կտորը,
որով
ականջին
հարվածել
հասան
էր
զինված
ոտնաձայներ:
«Հավանբար անվտանգության աշխատակիցներն են»: Մյուս կողմից
Տաթևի հուսահատ ձայնն էր լսվում, նա գրկել էր Անահիտի գլուխն ու
հեկեկում էր: Փամփուշտը վնասել էր Անահիտի պարանոցը:
Ոտնաձայներն ավելի էին ուժգնանում: «Իսկ եթե հանցակից
ընկերնե՞րն են»,- անցավ Սամվելի մտքով ու փորձեց ոտքի կանգնել:
«Պետք է հեռանալ, արագ»: Վայրկյաններ անց Սամվելն ու Տաթևն
արդեն ընդունարանում էին: Միջանցքում շարժում կար, բայց կարծես
«հյուրերը» զգուշավորությամբ են մոտենում: Սամվելը փորձեց
կամաց առաջ գնալ, սակայն Տաթևը կանգնեցրեց: Պետք էր ուրիշ ելք
գտնել: Սամվելի
գլխում նոր
միտք ծնվեց: Արագ մոտեցավ
պատուհանին ու որքան ուժ ուներ հարվածեց ապակուն: Փակ
պատուհանի ապակին մեծ աղմուկով կոտրվեց ու փողոցի աղմուկը
խուժեց սենյակ` խլացնելով միջանցքից եկող աղմուկը:
52