Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
***
Վայրկյաններ անց սենյակ մտան երեք տղամարդ: Ընդունարանի
պատուհանին ապակին ամբողջությամբ կոտրված էր: Նրանցից մեկը
մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս` նկատելով հետաքրքասեր
անցորդների
հայացքները:
Մյուս
երկուսն
արագ
մտան
աշխատասենյակ: Նրանցից մեկը մոտեցավ գետնին պառկած
տղամարդուն, իսկ մյուսը սկսեց ուսումնասիրել ընկած պայուսակի
պարունակությունը: Հենց աշխատասենյակի դռան դիմաց գտնվող
պահարանի դռան ճեղքից երկու զույգ աչքեր հետևում էին, թե ինչ է
կատարվում ներսում: Հանկարծ կնոջ աչքին երևաց ատրճանակն ու
հազիվ կարողացավ ձեռքով փակել բերանը չգոռալու համար:
Պատուհանի մոտ կանգնած տղամարդու ականջին ինչ որ ձայն
հասավ, բայց ոչ թե փողոցից, այլ պահարանի կողմից: Երբ հայացքը
շրջեց դեպի թվացյալ աղմուկի կողմ, լսվեց ատրճանակի խլացուցիչ
ձայն: Երկու կրակոց: Չգիտես որտեղից լսվեցին անվտանգության
ազդանշանային համակարգի ձայնը:
-Ի՞նչ արեցիր, - խոսեց առաջինը ռուսերեն լեզվով:
-Վստահ լինելու համար, որ չի հայտնվի ոստիկանությունում, առավել
սառն
ու
կոպիտ
պատասխանեց մյուսը`
վերցնելով
ուսապարկը:
-Կարծես ամեն ինչ այստեղ է, - միացավ երրորդն ու նրանք շտապ
դուրս եկան միջանցք: Ազդանշանային համակարգի վայնասունին
միացան
նաև
ոստիկանական
մեքենաների
ձայնը,
սակայն
հանցագործներն արդեն հասցրել էին նստել մեքենան:
Հազիվ էին օտար անձիք հեռացել, երբ պահարանի դուռը բացվեց:
Սամվելն ու Տաթևը մի կերպ կարողացել էին տեղավորվել փոքրիկ
53