Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
չկարողացավ զսպել գոռոցը: Անահիտն ու Տաթևը վախից ճչացին,
բայց հանցագործի նոր սպառնալիքը ստիպեց որ լռեն:
Սամվելը գետնին տապալվեց, իսկ ատրճանակի փողն այս անգամ
ուղղվեց Տաթևի վրա: Նորից նույն պահանջը`
-Լցնե՛լ,- բղավեց կանգնած տղամարդը` թափ տալով ատրճանակը
և Անահիտին հրելով ու գցելով գետին:
Տաթևին ոչ մի ելք չէր մնում, քան կատարել հանցագործի
պահանջը միաժամանակ հայացքը չկտրելով Սամվելից:
Սամվելին մի պահ թվաց` գիտակցությունը կկորցնի: Երբ բացեց
աչքերը իրավիճակը նրա աչքերին մեկ այլ կերպ ներկայացավ: Նրա
շուրջը փշուր-փշուր եղած սկահակի կտորտանքներն էին: Անահիտը
ևս հատակին էր, իսկ Տաթևը դատարկում էր չհրկիզվող պահարանի
պարունակությունը պայուսակի մեջ: Երբ նորից բացեց աչքերը,
նկատեց Տաթևի հայացքը: «Պետք է մի բան ձեռնարկել, հակառակ
դեպքում այս ապուշը կսպանի մեզ բոլորիս ու կհեռանա»:
Ու հենց այդ պահին կատարվեց անսպասելին: Տաթևը ձեռքի
պայուսակը մեծ ուժով նետեց կանգնած տղամարդու դեմքին: Մեկ
վայրկյան անգամ հապաղելը կարող էր երեքի կյանքն արժենալ:
Անակնկալի եկած հանցագործը հերթական անգամ քաշեց ձգանն ու
սենյակում լսվեց ճայթյունի ձայնը, բայց այդ պահին Սամվելն աջ
ձեռքով վերցրեց կոտրված սկահակի ամենամոտ ընկած կտորն և
որքան ուժ ուներ սուր կողմով հարվածեց կանգնած տղամարդու
ոտքին: Խոշոր ապակե կտորը խրվեց ոտքի մեջ ու մինչ հանցագործը
կհասցներ հետ պտտվել, Սամվելը ոտքով հարվածեց կանգնածի
արդեն վիրավոր ոտքին: Տղամարդը, անկանոն կրակ բացելով,
տապալվեց հատակին: Սամվելն ինքաբերաբար վերցրեց մյուս
կտորն ու մի նոր հարված հասցրեց արդեն ընկածին, V