Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Տղամարդն արտաքնապես ընդհանրապես հայի նման չէր, իսկ
հատուկ շեշտադրումով ասված մի քանի բառը վկայում էր այն
մասին, որ հանցագործը հայ չէ:
Սամվելն ու Տաթևն ակամա վեր բարձրացրին ձեռքերը, իսկ Տաթևի
ձեռքից սկահակը, ընկնելով հատակին, փշուր-փշուր եղավ:
Սամվելի ուշադիր հայացքից չվրիպեց Տաթևի ընկճված, վախեցած
բայց միևնույն ժամանակ նաև խրոխտ կեցվածքը, իսկ Անահիտի
դեմքին վախից գույն չէր մնացել: Սամվելը փորձում էր հասկանալ
բոլոր հնարավոր տարբերակները, որով կարող էր պաշտպանվել ու
միևնույն
ժամանակ
դուրս
գալ
այս
թակարդ
դարձած
աշխատասենյակից:
«Ո՞ւր են անվտանգության աշխատակիցները: Այս ամենն ուղղակի
ահաբեկչություն է և վերջ: Ներխուժել նախարարություն, այն էլ
զինված», - մտածում էր Սամվելը:
Հանցագործը մեկ քայլ հետ գնաց ու Անահիտին էլ ավելի ամուր
գրկելով, ոտքով ներս հրեց սև փոքրիկ ուսապարկը:
-Լցնե՛լ,- հրամայեց տղամարդը` ցույց տալով չհրկիզվող պահարանը, ապա բռունցքը մոտեցնելով շուրթերին, ինչ որ բան շշնջաց:
Սամվելն ու Տաթևը միմյանց նայեցին, բայց ոչ մեկ տեղից
չշարժվեց:
«Հավանաբար
տեղյակ
է
պահում
մյուս
հանցագործներին»:
-Լցնե՛լ, շո՛ւտ, - բղավեց տղամարդն ու ատրճանակն ուղղեց
Սամվելի վրա:
Սամվելը վարանեց: Հանցագործի հաջորդ զգուշացումը չուշացավ:
Ատրճանակի խլացուցիչով փողը ուղղվեց դեպի Սամվելն ու լսվեց
ճայթյուն: Մեկ ակնթարթ հետո Սամվելը հասկացավ ինչ կատարվեց:
Կրակեցին, ու ձախ ձեռքը մեծ ուժով հետ գնաց, ապա սուր ցավից
50