Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 49

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Համարն հատուկ պաշտպանված է, իսկ զանգը փոխնախարարի սպանությանն է - վերաբերվում, զարմացած հայացքներին պատասխանեց օպերատորն ու տվյալներն ուղարկեց հատուկ բաժին՝ համարի վերծանման համար: Հեռախոսահամարների վերծանման պատասխանը արձագանքման չպետք բաժնի է ուշանար, ողջ բայց անձնակազմը մինչ այդ հասցրել արագ էր լսել հեռախոսազանգի ձայնագրությունը: Երևանի ծառայության պետն էլ տեղեկացրել էր ոստիկանապետին, և ոստիկանության աշխատակիցներն արդեն ճանապարհին էին… Րոպեներ անց հեռախոսահամարի վերծանմամբ զբաղվող հատուկ բաժնի պատասխանը զարմանք ու միևնույն ժամանակ զայրույթ պատճառեց ծառայության պետին: Պարզվում է հեռախոսահամարն ունի առավելագույն պաշտպանություն, որը նշանակում է այն կառավարու