Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 48

Արմեն Մխեյան Դավաճանության գինը ովքեր անմիջական կապ ունեն երկու ժամ առաջ տեղի ունեցած սպանության հետ: Երիտասարդ օպերատորն անմիջապես սեղմեց ստեղնաշարի մի քանի ստեղն, որով համակարգը սկսկեց փնտրել զանգահարողի հեռախոսահամարը և գտնվելու վայրը, բայց տարօրինակ կերպով համակարգը կարծես դանդաղում էր: Ավելին, հեռախոսահամարն արդեն իսկ պետք է հայտնված լիներ էկրանին, բայց համակարգիչը չէր կարողանում վերծանել, իսկ եթե կապն անջատվեր, հեռախոսահամարը գտնելն էլ ավելի կբարդանար: -Կներեք, ո՞ր դեպքի մասին է խոսքը, և ո՞ր Կառավարական շենքը նկատի ունեք, - հարցրեց օպրատորն ու փորձեց մյուս աշխատակիցների ուշադրությունը գրավել՝ վեր բարձրացնելով ձեռքը: Մի պահ զանգահարողը լուռ էր, սակայն օպերատորի ականջին հասավ որոշակի աղմուկ, որը կարող էր միայն մեքենայի ընթացքի ձայն լինել: -Փոխնախարարի սպանության… Նույն պահին էկրանին հայտնվեց փոքրիկ պատուհան, որը հայտնվում էր բացառիկ դեպքերում միայն: «Հեռախոսահամարը պաշտպանված է: Զանգահարողի գտնվելու վայրն այս պահին անհայտ է»: Մինչ օպերատորը կհասցներ հարց տալ, լսափողում լսվեց կապի ընդհատումն ազդարարող սուլոցը: Օպերատորը զարմացած հայացք ձգեց գործընկերների ուղղությամբ ու սեղմեց կապի բաժնի պատասխանատուին կանչող կոճակը: 48