Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
փոխելու ձայնը: Պետք էր շտապել, քանի դեռ հակառակորդը
պատրաստ չէր: Այդ պահին երրորդ հարվածը չուշացավ ու դուռը
գրեթե ամբողջովին բացվեց, իսկ Սամվելն ու Տաթևը հայտնվեցին
դռան ու պատի արանքում: Սամվելին թվաց, որ մարդասպանն
արդեն մտնում է ներս ու ոտքով որքան ուժ ուներ հարվածեց դռանը:
Դուռը մեծ ուժով դիպավ ներս մտնողին: Սամվելն արագ դռան դիմաց
հայտնվեց, իսկ Տաթևը ձեռքն առավ կողքին դրված սկահակն ու
փորձեց հետ չմնալ Սամվելից: Դռան մոտ ոչ մեկ չկար: Սամվելը հույս
ուներ հարվածից հետո անակնկալ հարձակվել ու կարողանալ դուրս
գալ սենյակից, բայց ոչ մեկին չտեսնելով ու հասկանալով, որ
մարդասպանն անվնաս է, փորձեց հետ գնալ: Մինչ կհասնցներ դռան
մյուս կողմն անցնել, շեմքին հայտնվեց Անահիտը, իսկ նրա հետևում
անվտանգության աշխատակցի հագուստով մի տղամարդ, ով
ատրճանակն ուղղեց աղջկա ճակատին:
-Չշարժվե՛լ…
***
Ոստիկանության օպերատորն առաջին իսկ զանգից վերցրեց
խոսափողը:
-Ոստիկանություն: Ինչո՞վ կարող եմ օգնել:
Հեռախոսի մյուս ծայրից լսվեց տղամարդու բավականին խռպոտ
ձայն.
-Ես ուզում եմ հայտնել, - մի պահ ձայնը կորավ, ապա լսվեց հազի
ձայն, - Կառավարական տանն այս պահին գտնվում են մարդիկ,
47