Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
***
Անահիտի բղավոցը հստակ ազդանշան էր այն մասին, որ Տաթևն
ու Սամվելը մեծ վտանգի մեջ են: Տաթևը հասցրեց միայն կրիչը
գրպանը դնել, երբ լսվեց ընդունարանի դռան բացվելու ձայնը:
-Անահիտը, - բացականչեց Տաթևն ու վազեց դեպի դուռը, բայց
Սամվելն ամուր բռնեց նրան:
-Սպասի՜ր…, - հազիվ կարողացավ դուռը փակել ու մի կողմ քաշել
Տաթևին, երբ դռան վրա հայտնվեցին փամփուշտներից անցքեր:
Դռան փականը դեռ ամրացված չէր, արդյունքում դուռը փակել
անհնար էր: Սամվելի ձեռքին միայն դռան բռնակն էր, իսկ դռնից այն
կողմ կանգնած մարդասպանի ցանկությունը դժվար չէր կռահել:
Անհրաժեշտ էր որքան հնարավոր է շուտ դուրս գալ սենյակից:
Դուռը բացվում էր ներս և այն փակել պաշտպանվելու համար այս
պահին անհնար էր, իսկ մոտ կանգնելը՝ վտանգավոր: Արձակված
գնդակներն անցնում էին կաղնու փայտի միջով: Պետք էր դիմադրել,
մինչև անվտանգության աշխատակիցները տեսնեն, կամ լսեն:
Սակայն հաջորդ վայրկյանին Սամվելին անհավանական թվաց
նրանց օգնությունը:
«Հավանաբար նրանք չկան»:
Դռան քանդված բռնակը դեռ նրա ձեռքում էր: Սամվելը չվարանեց
ու բռնակը սուր կողմով որքան ուժ ուներ խոթեց դռան ու հատակի
ճեղքի մեջ, ապա մոտեցավ պատին ու ստիպեց, որ Տաթևն էլ նույնն
անի: Դուռն ուժեղ հրեցին, բայց բռնակը դիմադրե