Արմեն Մխեյան
Այս
պահին
Դավաճանության գինը
բոլոր
մանրամասնություններով
հիշում
էր
Սարգսյանի յուրաքանչյուր արտասանած բառը:
«Խնդիրն այն է, որ «Ագրոֆայն»-ը չի իմացել այս մասին:
Ընկերությանը գրավել է շահավետ առաջարկը և մատչելիությունը,
իսկ այն, որ միջազգային այդ կորպորացիան ներքաշված է
խարդախությունների մեջ, միայն վերջերս է պարզել»:
Սարգսյանը վստահեցնում էր՝ «Ագրոֆայն»-ի բաժնետերերը և
հատկապես ՀՔԾ-ի հատուկ գործերով վարչության պետի ընտանիքի
անդամները, ում պատկանում էին ընկերության բաժնետոմսերի մեծ
մասը, կասկած անգամ չեն ունեցել:
Վերջապես գտավ Գաբրիելյանի հեռախոսահամարը:
Երկու զանգի ազդանշանից հետո լսվեց Գաբրիելյանի անհանգիստ ձայնը:
-Սարգիս, ես որևէ կապ չունեմ այս ամենի մեջ: Նրանք խոստացել
էին խնդիրը հարթել, բայց ես չէի պատկերացնում այս կերպ:
Նախարարը գրեթե գոռաց.
-Դու ապուշ ես, Գաբրիելյան, իսկական ապուշ: Վստահ եմ, որ քեզ
էլ հիմա կվերացնեն: Վերահսկողությունից ամեն ինչ դուրս եկավ:
Հիմա ամեն ինչ ստիպված կլինես բացատրել, թե՛ կառավարությանը,
և թե՛ դատարանին: Բադալյանն անջատեց հեռախոսն ու մի կողմ
շպրտեց:
«Դու չգիտես ինձ ինչ պատմության մեջ ներքաշեցիր», - անընդմեջ
կրկնում էր Բադալյանը:
Այլևս ոչ մի արդարացում ու բացատրություն լսել չէր ուզում: Այս
հարցն ինքը կլուծի: Րոպեներ անց նորից հեռախոսը ձեռքը
վերցնելով, հավանաբար կյանքում առաջին անգամ հավաքեց ՝ 1-02:
45