Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Չհրկիզվող պահարանը տեղում էր: Սամվելը Տաթևին
մեկնեց
բանալին, սակայն միայն բանալին քիչ էր: Անհարժեշտ էր նաև
ներմուծել գաղտնաբառը, որի մասին Տաթևը գաղափար անգամ
չուներ:
Սամվելի ու Տաթևի հայացքները կանգ առան Անահիտի վրա:
-Գիտե՞ս գաղտնաբառը, - առաջինը խոսեց Տաթևը:
-Տիկին Ստեփանյան, չեմ կարծում լավ միտք է այն բացելը:
Տաթևը համոզված էր, որ Անահիտը գիտի գաղտնաբառը, այդ
պատճառով շարունակեց պնդել:
-Անահիտ, պետք է շտապ այնտեղից վերցնել մի փաստաթուղթ և
ներկացանել ոստիկանապետին, կամ ավելի բարձր պաշտոնյայի,
հակառակ դեպքում այն կոչնչացնեն նրանք, ովքեր այսօր սպանեցին
Սարգսյանին: Իսկ եթե այս անիծված պահարանի միջինը նրանց
ձեռքում հայտնվի, իմացիր կործանված ենք բոլորս, - ձայնն էլ ավելի
բարձրացնելով խոսեց Տաթևը:
Անահիտը ոչինչ չպատասխանեց: Մի պահ քար լռություն տիրեց,
ապա մոտեցավ ու արագ հավաքեց ութ նիշանոց գաղտնաբառը:
Վերջ: Չհրկիզվող պահարանը բացված էր, մնում էր գտնել
անհրաժեշտ թղթերը: Տաթևի ուշադրությունը գրավեց գումարը, որ
բավականին մեծ թիվ էր կազմում:
«Որտեղի՞ց և ինչո՞ւ է նման մեծ գումարը պահվում այստեղ»:
Տաթևը դուրս հանեց մի մեծ թղթապանակ ու
հիշողության փոք-
րիկ կրիչ:
-Անահիտ, քեզ ևս մեկ խնդրանք, - բանալին մեկնեց Անահիտին, իմ աշխատասենյակում ևս մեկ կրիչ կա: Բեր այն, որպեսզի
կարողանանք բազմացնել:
42