Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
զանգահարի նախարարի, կամ բարձրաստիճան պաշտոնյայի: Նրան
պատասխանում էին միայն գործավարուհիներն ու օգնականները:
Գյուղատնտեսության
նախարարի
հեռախոսը
վերջապես
պատասխանեց:
Տաթևը սեղմեց բարձրախոսի կոճակը:
-Պարոն Բադալյա՞ն, - հուզմունքը զսպելով խոսեց Անահիտը:
-Լսում եմ:
Վերջապես
մեկը
գտնվեց,
որ
կարողացավ
պատասխանել
հեռախոսին: Բադալյանի խռպոտ ձայնը չճանաչել ուղղակի չէր
կարելի:
-Պարոն Բադալյան, ձեզ զանգահարում է Տաթև Ստեփանյանը:
-Տաթև՞, - նախարարի ձայնն ակնհայտ զարմանք էր պարունակում,
- որտե՞ղ ես աղջիկս, բոլորը քեզ են փնտրում:
-Գիտեմ, պարոն Բադալյան, բայց մենք լուրջ խնդիրներ ունենք,
ավելի շուտ ազգային անվտանգությանն սպառնացող:
-Տաթև, ի՞նչ է պատահել: Ոստիկանությունն արդեն ինձ այցելել է:
Դու ի՞նչ կապ ունես սպանության հետ:
-Անմիջական
որևէ
կապ
չունեմ,
բայց
հանցագործները
հավանաբար ինձ էլ կհասնեն: Պետք է շտապ ձեր օգնությունը: Ես
հիմա նախախարությունում եմ: Կարող եք գա՞լ: