Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Անահիտը դուրս եկավ: Տաթևի աշխատասենյակն այդքան էլ հեռու
չէր, ընդամենը երեք դուռ այն կողմ, իսկ Տաթևը սկսեց շտապ
պատճենահանել ու կրկնօրինակել թղթապանակի թղթերը:
Սամվելը փորձեց նորից դռան փականը տեղադրել: Հանկարծ նրա
հայացքը կանգ առավ աշխատասենյակի անկյունում տեղադրված
տեսախցիկի վրա:
-Կարծում եմ մենք խնդիրներ ենք ունենալու:
Տաթևը չհասկացավ կոնկրետ ինչ նկատի ուներ Սամվելը:
-Մենք արդեն մեծ խնդիրներ ունենք:
-Տաթև, տեսախցիկները…
Կրիչ գտնելն այդքան էլ դժվար չէր, հատկապես եթե ամեն
դարակում
մեկը
կար:
Անահիտը
դուրս
եկավ
Տաթևի
աշխատասենյակից ու բանալին հազիվ էր մտցրել փականի մեջ, երբ
միջանցքում շարժում նկատեց:
Իրենից
բավականին
հեռու
կանգնած
էր
անվտանգության
աշխատակիցը:
Թեև
լուսավորությունը
վատն
էր,
բայց
Անահիտին
անվտանգության աշխատակիցն անծանոթ թվաց: Նախ բոլոր
աշխատակիցները երիտասարդներ էին, և նրանցից ոչ մեկը նման
հասակ չուներ, ինչպես այս մեկը:
Անահիտը բանալին դուրս հանեց ու շրջվեց դեպի իրեն շտապող
անվտանգության
աշխատակիցը,
վերջինս
փոխնախարարի
ընդունարանի կիսաբաց դռան մոտ կանգ առավ, մի պահ ներս նայեց,
ապա հայացքը ուղղեց դեպի Անահիտը: Աղջիկն ակամա կանգ առավ:
Անծանոթ անվտանգության աշխատակիցը մի ձեռքը տարավ դեպի
43