Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Միջանցքում լռություն էր, ոչ մի ձայն: Տաթևն առաջ անցավ ու մի
քանի դռների կողքով անցնելուց հետո կանգնեց: Դռան աջ կողմում
փակցված էր՝ «ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ»:
Մեծ եղավ Տաթևի զարմանքը, երբ նկատեց, որ դուռը բաց է: Նրա
հարցական հայացքը կանգ առավ Սամվելի վրա: Սամվելը մի կողմ
քաշեց Տաթևին ու արագ բացեց դուռը: Գեղեցիկ կահավորված
սենյակը, որ ընդունարան էր ծառայում, ամբողջովին լուսավորված էր
ի
տարբերություն միջանցքի: Գրասեղանի
քսանհինգ
տարեկան
կինը
դռան
մոտ նստած
արագ
բացվելուց
մոտ
գլուխը
բարձրացրեց ու տեսնելով անծանոթի՝ վախից թույլ ճիչ արձակեց:
Մեկ վայրկյան հետո Տաթևը ևս հայտնվեց շեմքին:
-Տիկին Ստեփանյա՜ն, ինչպե՜ս վախեցրիք:
-Դու էլ մեզ, բայց լավ է որ այստեղ ես, Անահիտ ջան: Սարգսյանի
աշխատասենյակը բա՞ց է:
Անահիտը չգիտեր ինչպես ասել թե ինչ կատարվել, իսկ Տաթևն
առանց պատասխան սպասելու փորձեց բացել դուռը:
-Նա տեղում չէ, - հազիվ կարողացավ ասել հուզված աղջիկը:
-Գիտեմ, Անահիտ, ամեն ինչ գիտեմ…
Անահիտը սրբեց աչքերն, ապա շունչ քաշեց.
-Քիչ առաջ ոստիկաններ էին եկել: Դուռը բացել տվեցին, հետո
փակեցին, - մի կերպ կարողացավ խոսել աղջիկը:
-Անահի՛տ, բանալին ո՞ւմ մոտ է:
-Չգիտեմ:
Մի պահ լռություն տիրեց:
-Պտուտակահան կարո՞ղ ես գտնել, - առաջինը խոսեց Տաթևը:
Սամվելի
ու
Անահիտի
զարմացած
ուշադրություն չդարձրեց:
36
հայացքներին
Տաթևը