Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 35

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Հավանաբար քչերին էր հայտնի այն մուտքը որով, Տաթևն ու Սամվելը մտան Կառավարական շենք: Այն հիմնականում նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի համար: Անվտանգության աշխատակիցը լավ էր ճանաչում Տաթևին և անցագիրն անգամ պետք չէր, իսկ Սամվելի դեպքում անձը հաստատող փաստատթուղթ պահանջեց: Տաթևը միջամտեց. -Կարիքը չկա: Ինքն իմ հյուրն է: Անվտանգության աշխատակիցը դեմքին դժգոհ արտահայտություն տվեց: «Երբվանի՞ց է այս սիրունիկ տիկինը տղամարդ հյուրեր ընդունում աշխատավայրում, այն էլ ոչ աշխատանաքային օրով»: Տաթևը հավանաբար հասկացավ ինչ կարող է մտածել անվտանգության աշխատակիցը և ավելացրեց. -Քննիչ Գևորգյանը մի քանի հարց ունի ինձ տալու, այօրվա պատահածի հետ կապված: Տաթևի վերջին ասածը իր ազդեցությունն ունեցավ: Անվտանգության աշխատակիցն այլևս ձայն չհանեց, բայց նրա V