Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Չունեմ, հեռախոսն էլ մեքենայի մեջ է:
-Էդ լավ չի, հեչ լավ չի, - գլուխը տարուբերելով շարունակեց
ոստիկանը, -ստիպված կլինես մեզ հետ գալ …
Մհերին թվաց սխալ լսեց ծանոթ ոստիկանի ասածը, ով այդքան էլ
աչքի չէր ընկնում բարեկրթությամբ:
-Ո՞ւր գալ…
-Բաժին:
-Մեկ ժամից կլինեմ բաժնում:
-Չէ, չէ, չէ, արդեն քաղաքացի Ստեփանյան, դուք ինձ լավ
չհասկացաք,
հենց
հիմա
և
որպես
հիմնական
կասկածյալի
կարգավիճակով…
***
Փողոցի մյուս ծայրից Տաթևը նկատեց Մհերին ու ոստիկաններին:
Վերջիններս
ստիպողաբար
փորձում
էին
Մհերին
նստեցնել
մեքենան: «Մի՞թե այսքան երկար են ՀՔԾ-ի առավել կարևոր
գործերով բաժնի ղեկավարի ձեռքերը: Տեսնենք որքա՜ն…»:
-Մհերը մեզ չի միանա, - ասաց Տաթևը Սամվելին, երբ վերջինս
դուրս եկավ մեքենայից ու մոտեցավ Տաթևին:
-Ինչու՞:
-Նրան հենց նոր ձերբակալեցին, - հայացքով ցույց տվեց Տաթևը,վստահ եմ` ինձ էլ հերթը կհասնի: Բայց մինչև այդ ես ցույց կտամ էդ
տականքներին:
34