Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
հավանականությունը: Այս մթերքները իրական զենք են անարյուն
պատերազմ մղելու համար: Գենետիկ փոփոխության ենթարկված
մշակաբույսերի սերմերն ավելի կայուն էին և կարողանում էին մի
քանի սերունդ ապահովել, որով էլ առանձնանում էին մյուս
գենոմոդիֆիկացված մշակաբույսերից, որոնց սերմերը երկրորդ և
երրորդ անգամ այլևս բերք չէին տալիս:
Այնպիսի երկրներ, ինչպիսին Հնդկաստանն ու Չինաստանն են,
ներքին շուկայի սպառման համար արգելել են նման մթերքի
վաճառքը: Մի շարք եվրոպական երկրներում արգելված է ներմուծել
գենոմոդիֆիկացված սննդամթերք:
Մհերն էլ չկարողացավ համբերել ու դուրս եկավ մեքենայից:
«Ինչո՞ւ մեկ ժամ, տեսնես ո՞ւր է հիմա»: - Ինքն իրեն հարցնում էր
նա, մինչ կհանսեր Կառավարական շենքի մուտքին: Այստեղ դեռ
ոստիկաններ կային: Հազիվ էր մոտեցել սանդուղքներին, երբ մի քանի
ոստիկաններ դուրս եկան շենքի հիմնական դռնից: Նրանցից մի
քանիսին անձամբ ինքը ճանաչում էր ու հիմա ընդհանրապես տեղին
չէր լինի նրանց հետ զրույցի բռնվել:
Նրանցից մեկը նկատեց, ու Մհերի ականջին հասավ ինչպես
մյուսին ասաց.
-Ստեփանյանը…
Մեկ վայրկյան հետո լսեց մեկ ուրիշի ավելի բարձր ձայնը, որ իրեն
էր կանչում:
Մհերը շրջվեց դեպի իրեն մոտեցող ոստիկանները:
-Ստեփանյան, մենք էլ քեզ էինք ուզում տեսնել: Կնոջիցդ լուր
ունե՞ս, - դեմքի մռայլ արտահայտությամբ ու առանց բարևի խոսեց
բարձրահասակ ոստիկանը:
33