Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 32

Արմեն Մխեյան գործի մասին: Դավաճանության գինը Ցավալին այն էր, որ Տաթևը սննդամթերքի անվտանգության տեսչություն որպես անհատ է դիմել և ոչ` նախարարության անունից: Տեսչությունն էլ երաշխավորում էր պատվիրատուի գաղտնիությունը, թեպետ այն ժամանակ Տաթևն ինքն էլ էր կողմ, որ իր անունը չհրապարակվի: Այսօր ողջ աշխարհում սննդամթերքի պակասի խնդիրը գերտերությունները փորձեցին լուծել մշակաբույսերի գենետիկ փոփոխության շնորհիվ: Մասնավորապես, կենդանական գենի ներմուծումը բույսի գենետիկ շղթա, հաղորդում էր մի շարք հատկություններ՝ դիմացկունություն, բարձր բերքատվություն և այլն: Սկզբնական շրջանում ողջ աշխարհում այն համարվում էր լավագույն միջոցը մարդկությանը սովից փրկելու համար, սակայն տարիներ անց արված հետազոտությունները հիասթափեցրին ու փաստի առաջ կանգնեցրին այն ընկերություններին, որոնք զբաղվում էին նման մթերքի վաճառքով: Մհերն այժմ իրեն մեղադրում էր այն բանի համար, որ համաձայնվեց Տաթևի հետ՝ եզրակացությունը ոստիկանություն ներկայացնելու փոխարեն փոխնախարարին փոխանցելու հարցում: Համենայնդեպս կկարողանա փոխնախարարը վտանգավոր հավաստիացրել սերմացուն էր, որ կառավարության սուբսիդավորման ծրագրի մեջ չներառել: Ավելորդ աղմուկը, այն էլ կառավարության մասշտաբով, բացարձակ պետք չէր: Իսկ սերմացուն իսկապես վտանգավոր էր: Վերջին շրջանում արված հետազոտություններ m