Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
գնորդ հանդես գալիս: Սա էլ միակ ուրախալի լուրը: Հուսանք կլինի
վերջինը:
Սամվելն էլ ոչինիչ չհարցրեց, բայց մեկ այլ հարց հանգիստ չէր
տալիս. «իսկ իրենք ի՞նչ պետք է անեն այդ փաստաղթերի կապոցը»:
Քիչ անց տեղ հասան: Սամվելը մեքենան բավականին հեռու
կայանեց՝ աչքի ընկնելուց խուսափելու համար: Բջջայինը դեռ
անջատված էր: Աստված գիտի թե քանի հոգի են զանգահարել:
Փորձեց մարտկոցը նորից դնել հեռախոսի մեջ:
-Խորհուրդ չէի տա,-ասաց Տաթևը,-բայց ստիպված եմ խնդրել
հեռախոսդ, եթե Մհերին չհանդիպենք, գուցե զանգ տալու խնդիր
առաջանա:
-Իսկ
ներս
մտնել
կարո՞ղ
ենք,
այսօր
շաբաթ
է
և
ոչ
աշխատանքային:
Տաթևի դեմքին հայտնվեց խիստ հեգնական արտահայտություն
ունեցող ժպիտը:
-Դու մոռանում ես, որ ես ամեն դեպքում մի ողջ վարչություն եմ
գլխավորում: Բանալին քե՞զ մոտ է:
-Այո,- փոքրիկ բանալին ձեռքն առավ Սամվելը:
-Շատ լավ, դե գնացինք…
***
Մհերը լավ գիտեր, որ այս ամենը դեռ սկիզբն է: Հանցագործ
խմբավորման
իրականացրած
սպանությունը
միայն
նախազգուշացում էր այն մարդկանց համար, ովքեր տեղյակ էին այս
31