Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Չգիտեմ... չեմ կարող ասել՝ երբ կլինի: Անպայման կտեղեկացնեմ:
-Քննչական վարչություն, - ներկայացավ Սամվելը, թեպետ քաջ
գիտակցում էր, որ այս պահին նման կերպ ներկայանալը ճիշտ չէ: Սամվելը տեղում չէ՞:
Արտակը միայն գլխով բացասական նշան արեց:
-Որտե՞ղ է նրա աշխատասենյակը:
Արտակը ցույց տվեց դիմացի դուռը:
Քննիչը բացեց դուռը, իսկ Արտակը շրջվեց դեպի Գոհարն ու
ընդունեց դեմքի այն արտահայտությունը, որը հաճախ էր անում, երբ
փորձում էր ասել՝ «Մենք մեռանք»:
Մհերը իր ետևից ծածկեց դուռն ու նայեց շուրջը: Կարծես թե
նկարահանող սարքեր չկան: Նրա աչքից չվրիպեցին նոթատետրն ու
մատիտը, որ սեղանին հակառակ էին դրված, իսկ նոթատետրի
անկյունում նկարված էր փոքրիկ կակաչ: Այն հատուկ նշան էր՝
Տաթևի նշանը:
Մհերը ձեռքն առավ նոթատետրն ու սկսեց թերթել էջերը, սակայն
ապարդյուն, ոչ մի գրառում չկար` բացի մի քանի հեռախոսահամարներից, որ գրվել էին վաղուց, ու Տաթևի ձեռագիրը չէր: Մհերը
նկատեց, որ առջևի մի քանի էջերը պատռված են: Աչքին ընկավ
մատիտը, որ դրված էր նոթատետրի կողքին: Տաթևն ամեն մանրուք
հաշվի էր առել:
Մատիտի ծայրը թեքությամբ սահեցրեց թղթի վրա: Այդ կերպ
հնարավոր
է
տեսանելի դարձնել նախորդ էջին գրվածը
ու
հեշտությամբ կարդալ: Տաթևի ուզածն էլ հենց այդ է եղել:
Մհերը մատիտը զգուշությամբ սկսեց շարժել թղթի վրա ու
վայրկյաններ անց հնարավոր եղավ կարդալ հետևյալը.
23