Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 24

Արմեն Մխեյան Դավաճանության գինը «Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ: Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդականց: Վերցրեք կոստյումն ու հետևեք ինձ»: Այնուհետև գրված էր հետևյալը, որը Տաթևը Սամվելին ցույց չէր տվել: «Մ.Ս բանալին նրա մոտ է հայտնվել: Ստիպված եմ նրա օգությանը դիմել, հուսով եմ գլուխ կհանենք: Նրանք չեն հանգստանա, մինչև չոչնչացնեն բոլոր ապացույցները, իսկ այն մեկն է մնացել: Մենք կփորձենք ավելի շուտ գտնել, քան նրանք: Զգույշ եղիր, մեզ բոլորիս վտանգ է սպառնում: Դու գիտես ինչ անել: Ե.Ք.Ս.»: «Մ.Ս»-ն իր անվան ու ազգանվան տառերն էին իսկ «Ե.Ք.Ս»-ն ՝ ես քեզ սիրում եմ… Մհերը չէր ուզում հավատալ, որ այս ամենը իրականություն է, սակայն այս պահին Տաթևին մեծ վտանգ էր սպառնում: Նա արագ դուրս եկավ սենյակից: -Սա ես կվերցնեմ ինձ հետ, իսկ իմ այցելելու մասին ոչ մեկին ոչ մի խոսք: Արտակն ու Գոհարը նայեցին մեկը մյուսին: -Եղա՞վ, - հարցրեց Մհերը, - հանուն Սամվելի: -Դուք ո՞վ եք, ներկայացե՛ք, - առաջ եկավ Արտակը: -Ես ձեզ կարո՞ղ եմ վստահել, թե՞ ոչ: Իմ կնոջն ու ձեր գործընկերոջը մահացու վտանգ է սպառնում: Եթե անգամ գիտեք որտեղ է հիմա Սամվելը, չասեք և ոչ մեկի: 24