Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Անջատեց հեռախոսն ու դեռ չէր հասցրել դնել գրպանը, երբ
էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդագրություն եկավ:
Երբ բացեց հաղորդագրությունը, անմիջապես գլխի ընկավ, որ
Տաթևն է ուղարկողը: Միայն Տաթևը կարող էր նման ծածկագրված
նամակ ուղարկել: Թեպետ վերծանելն իր համար բարդ չէր, քանի որ
ինքն ու Տաթևը հաճախ էին նման գաղտնագրերով նամակներ
ուղարկում միմյանց, բայց նամակի առաջին տողն իր համար
անհասկանալի էր: Ո՞ւմ նկատի ուներ խմբագիր ասելով: Մհերի
ուղեղն աշխատում էր բոլոր ուղղություններով ու պատասխանը
չուշացավ: Խոսքն այն խմբագրի մասին էր, ով առաջինն էր հասցրել
օգնություն ցույց տալ: Խմբագրության հասցեն լավ ծանոթ էր իրեն,
իսկ Տաթևը հավանաբար այնտեղ է, կամ եղել է:
«Տեսնենք ո՞րն է լինելու հաջորդ քայլը»:
***
Արտակն ու Գոհարը չէին հասցնում պատասխանել բոլոր
հեռ