Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Տաթևի աչքերն արցունքոտվեցին: Անդրանիկ Սարգսյանը իր
լավագույն գործընկերն էր, ավագ խորհրդատուն ու նաև լավ ընկերը:
Այժմ ինքն ավելի վստահ կարող էր պնդել՝ իրեն, Սամվելին ու
Մհերին ևս վտանգ էր սպառնում...
-Կարծում եմ Մհերը կհասցնի լինել նշված ժամին, նշված վայրում,
իսկ մինչ այդ, քանի որ արդեն դու ևս այս գործի մեջ ես՝ ասեմ բոլոր
հնարավոր մանրամասները:
***
Մհերը բջջայինն ականջից հեռու չէր տանում: Արդեն մի քանի
անգամ զանգել էր Տաթևին, բայց ապարդյուն՝ հեռախոսին չէին
պատասխանում: Լուրը լսելուց րոպեներ անց ինքը դեպքի վայրում
էր: Ոստիկանները շրջափակել էին տարածքը ու իրեն հաջողվեց
մտնել միայն ծանոթ ոստիկանների օգնությամբ:
Մհերը հույս ուներ գոնե այստեղ որևէ բան իմանալ Տաթևի մասին,
բայց ոստիկանները ոչինչ չգիտեին: Նա նորից փորձեց զանգահարել
ու հանկարծ լսեց իրեն ծանոթ հեռախոսազանգի ձայնը, որը գալիս էր
մեքենայից: Արագ մոտեցավ մեքենային ու պատուհանից ներս նայեց:
Տաթևի պայուսակը մեքենայի ներսում էր:
Մհերն իր մոտ կանչեց ծանոթ քրեագետներից մեկին:
-Մեքենայի ներսում իմ կնոջ պայուսակն է ու բջջայինը: Պետք է
վերցնեմ:
-Մհեր, սպասիր կես ժամ, մեքենայի ներսը կնայենք, հետո…
Մհերը ոչինչ չպատասխանեց: Այս պահին ինքն այլև աշխատակից
չէր:
21