Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
կարելի է կիսել, մեծատառ դարձնել և այլն, կարևորը, որ ընթերցողը
իմանա ինչպես վերծանի: Եթե հաջորդ բառն ավելի կարճ է, քան
նախորդը, ապա վերջին տառը կգա առաջ:
Սամվելը նորից փորձեց նայել ու հիմա արդեն կարդաց: Տաթևի
հավաքած տառերի կույտը հետևյալն էր՝
«… Hmkbagri khashata ysenak lgna, ohet lgna anakharrt… ekhandipnq
mke mja can, mi Ksenya»
Եթե վերծանվեր, կստացվեր այսպես՝
«... խմբագրի աշխատա սենյակ գնալ, հետո գնալ նախարարութ,
կհանդիպենք մեկ ժամ անց, իմ սենյակ...»:
-Նախ, որտեղի՞ց ես այսքան զգուշավորություն պահպանել
սովորել, և հետո՝ ինչու՞:
-Ամուսինս ոստիկանական համակարգի աշխատակից է, սա էլ մեր
առօրյա շփման ձևն է,- պատասխանեց Տաթևը:
-Ես չէի լսել, որ ամուսինդ ուժային կառույցում է աշխատում:
-Մնում էր իմ անձնական կյանքը քննարկեիր քո հոդվածներում: Ի
դեպ քո վերջին հոդվածը դեռ կքննարկեք,- հեգնանքով Սամվելին
նայելով շարունակեց Տաթևը`՝ սեղմելով նամակի ուղարկման
ստեղնը:
Էկրանի անկյունում երևաց լրատվական կայքերից մեկի թարմացման մասին փոքրիկ ծանուցման պատուհան:
Սամվելն առանց վարանելու սեղմեց այն:
Առաջին լրատվականի կայքի գլխավոր նորությունը բարձրաստիճան պաշտոնյայի մահափորձն էր: Կարճ հոդվածի տակ շեղ տառերով նշված էր ՝ «Մեր լրագրողը հիվանդանոցից հայտնում է, որ
փոխնախարարի կյանքը փրկել չհաջողվեց: Տեսանյութն ու մանրամասները` քիչ հետո»:
20