Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Առաջինը, որ գրավեց Տաթևի ուշադրությունը, բոլոր հնարավոր
լրատվական կայքերի հղումներն էին, որ հայտնվեցին էկրանին:
Երբ
Սամվելը
մոտեցավ
Տաթևին,
նկատեց,
որ
վերջինս
էլեկտրոնային նոր փոստարկղ էր բացում:
-Կասե՞ս ինչ ենք պատրաստվում անել:
-Նախ հիմա կտեղեկացնեմ մեկին, ում կարող եմ վստահել:
Սամվելը մոտեցավ, որպեսզի կարողանա կարդալ ինչ է գրում
Տաթևը, սակայն որքան տարօրինակ է, տեսած լատինատառ բառերը
իր իմացած վեց լեզուներով անհնար էր կարդալ:
-Ի՞նչ լեզու է, - զարմացավ Սամվելը:
Որքան էլ տարօրինակ էր, բայց Տաթևի պատասխանը կարճ էր ու
հստակ՝ հայերեն:
Սամվելն է՛լ ավելի մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել էկրանին
հայտնվող տառերին, բայց ապարդյուն:
-Սպասիր բացատրեմ, - քմծիծաղ տվեց Տաթևը, - նայի՛ր, նախադասության ամեն հաջորդ բառի սկիզբ է դառնում այդ նույն բառի այն
տառը,
որը
համապատասխանում
է
նախորդ
բառի
թվին
նախադասության մեջ:
Սամվելը երևի թե ավելի շուտ չիներեն նախադասությունը
կկարողանար հասկանալ, քան Տաթևի ասածը: Երբ մեկ անգամ էլ
Տաթևը կրկնեց, նոր միայն հասկացավ ինչ է նշանակում երկար
տառերի շարքը:
-Հատուկ ծառայությունների որոնողական համակարգերը, եթե
անգամ կարողանան հայտնաբերել նամակը, ապա վերծանել չեն
կարողանա առանց մարդկային գործոնի, իսկ քանի որ նամակը
հասցեագրված է հենց ոստիկանության հատուկ աշխատակցի,
առավել ուշադիր է պետք լինել: Հետո էլ հատուկ դեպքերում բառերը
19