Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
հասցներ: Ոստիկանությանը այս պահին չեմ կարող վստահել, քանի
որ այդ փաստաթղթերի ոչնչացմամբ հետաքրքրված են նաև որոշ
բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդ որում ուժային կառույցներից
ևս:
-Ի՞նչ փաստաղթեր են դրանք:
-Ինքդ կտեսնես:
Սամվելը զարմացած հայացք գցեց Տաթևի ուղղությամբ, իսկ
վերջինս ասես չնկատելով շարունակեց.
-Մենք պետք է գնանք նախարարություն, բայց դրա համար
առաջին հերթին պետք է փոխես հագուստդ: Շտապիր, մենք պետք է
առաջինը հասնենք:
***
Րոպեներ անց Սամվելը մեքենան կանգնեցրեց իր տան բակում:
Առաջինն իջավ ինքը, ապա դուռը բացեց, որպեսզի իջնի Տաթևը:
«Հարևանները հիմա նորից կմտածեն, թե իմ հերթական սիրուհին
է», - անցավ Սամվելի մտքով, մինչ ուղեկցում էր նրան դեպի դուռը:
Երկսենյականոց բնակարանը բավական գեղեցիկ էր ու նույնիսկ
ընդարձակ մեկ հուգու համար:
Տաթևի ուշադրությունը գրավեց մեծ սեղանը, որն ամբողջությամբ
ծածկված էր ամսագրերով, թերթերով ու թղթերով:
Մինչ Սամվելը հագուստն էր, փոխում Տաթևը միացրեց նոթբուքը:
-Կարող ե՞մ օգտվել համակարգչից, ընդամենը մեկ րոպե:
-Կարող ես, - մյուս սենյակից ձայն տվեց Սամվելը:
18