Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Այնտեղ ոչինչ չկա:
-Իսկ դու նայի՛ր, - շարունակեց պնդել Տաթևն ու հայացքը ուղղեց
կոստյումի գրպանին:
Սամվելը կախեց գլուխն ու նկատեց՝ իր կոստյումի գրպանի մոտ
արյունոտ ձեռքի հետքեր կային: Այն չէր կարող լինել իր ձեռքերի
արյունը, քանի որ արյան բիծը ոչ թե վերևից ներքև էր, որը կլիներ եթե
ինքը փորձեր արյունոտ ձեռքերը գրպանը մտցնել, այլ հորիզոնական,
ու ամենատարօր