Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Ոստիկանություն դիմելիս էլ ավելի մեծ խնդիրների առաջ
կկանգնենք…
-Կկանգնե՞նք, Տաթև, ի՞նչ կապ ունեմ ես, կասե՞ս վերջապես, ձայնը
բարձրացրեց Սամվելը:
-Մինչ այն պահը, երբ մոտեցար փոխնախարարին, ոչ մի:
Շարժվենք այստեղից, եթե քո համար անվտանգ է, ապա ինձ համար՝
ոչ:
-Իսկ հիմա ի՞նչ կապ ունեմ, - հարցրեց Սամվելը՝ շարժիչը գործի
գցելով:
-Նա քեզ փոխանցեց այն, ինչը պետք է ոչնչանար, այսինքն այդպես
էին ուզում մարդասպանները:
«Այս կինը լրիվ խելքը կորցրել է: Ավելի լավ կլինի հոգեբուժարան
շարժվենք»:
Սամվելը չկարողացավ զսպել ծիծաղը:
-Այս ամենն ինձ ուղղակի խաղ է հիշեցնում:
-Իզուր:
-Ու՞ր պետք է ուղեկցեմ քեզ: Այսօր կատարվածն արդեն ինձ լրիվ
բավական է:
-Սամվել, ես քեզ վստահեցնում եմ, որ նրանք քեզ էլ կհետևեն, քանի
որ նրանց հարկավոր է այն, ինչ քեզ մոտ է:
-Տաթև, ես կարծում եմ, քեզ պետք է բժշկի դիմել: Այդ մարդն ինձ
ոչինչ չի տվել:
Տաթևի դեմքին առաջին անգամ ժպիտ նկատվեց, այն էլ հեգնական:
-Շատ լավ, ինձ չես հավատում` մի՛ հավատա, բայց հապա ստուգիր
կոստյումի աջ գրպանը:
Սամվելը մեքենան կանգնեցրեց մինչ լուսացույցի գույնը կփոխվեր:
-Չե՞ս ուզում նայել ինչ կա այնտեղ, - շարունակեց Տաթևը:
16