Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Սպասե՛ք, ես ի՞նչ կապ ունեմ…
-Նստենք մեքենան, կփորձեմ բացատրել: Եթե դժվար չէ, կխնդրեի
մոտեցնեիր մեքենան: Ես չեմ կարող դուրս գալ փողոց:
Սամվելն այս ամենն ավելի ու ավելի էր նմանեցնում սարսափ
երազի: Նախ առավոտ շուտ այս ամենը, իր արյունոտ շորերն ու հիմա
էլ այս պաշտոնյան: Նա անցավ ոստիկանների ու լրագրողների
միջով, որքան հնարավոր է ուշադրություն չգրավելով ու մեկ րոպե
անց մեքենան մոտեցրեց շենքի մուտքին:
Տաթևը շտապ նստեց մեքենան:
Սամվելն անջատեց շարժիչն ու հայացքը հառեց դեպի Տաթևը՝
սպասելով բացատրության:
-Կարո՞ղ ես տալ բջջայինդ մեկ րոպեով:
Սամվելը
մի
պահ
վարանեց,
ապա
մեկնեց
«Սամսունգ»
սմարթֆոնը:
Տաթևը միանգամից սեղմեց անջատման կոճակը, ապա հանեց
մարտկոցը:
-Հիմա մեզ դժվար թե լսեն, - բացատրեց նա:
Տաթևը մի քանի վայրկյան լուռ էր, ապա միանգամից սկսեց.
-Միջազգային
կարգի
հանցագործներ,
մի
քանի
կազմակերպությունների ապօրինի գործունեություն և հիմա արդեն
սպանություն: Այսքանը բավակա՞ն է:
Սամվելի դեմքին որևէ մկան չշարժվեց ու հանգիստ, բայց
միաժամանակ հարցական հայացքով շարունակեց նայել:
-Սամվել, գիտեմ, որ այս ամենը շատ տարօրինակ է, բայց այս
պահին քեզնից շատ բան է կախված:
-Օրինա՞կ: Ի՞նչ է կախված ինձանից: Եթե այդպես է, խորհուրդ
կտամ դիմել ոստիկանություն, ոչ թե խմբագրին:
15