Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 8
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Նա այնքան արագ էր խոսում ու այնքան վստահ, որ ասես
տարիներ շարունակ ճանաչել էր ինձ: Ես ի պատասխան ժպտացի
ու նստեցի թաց նստարանին:
-Ինչի՞ց եզրակացրիր…
Նա ասես սպասում էր հենց այս հարցին ու դեռ չէի էլ հասցրել
ավարտել խոսքս՝ նա անմիջապես սկսեց նորից արագ-արագ
խոսել:
-Դե նրանից, որ այս աշնան ցուրտ եղանակին ծաղիկներ ես
բաժանում, ծաղիկներ, որ ժպիտ են բերում բոլոր նրանց դեմքերին,
ում նվիրում ես: Ես համոզված եմ, որ դու ստեղծագործում ես նաև,
քո նման ռոմանտիկ մարդիկ չեն կարող չգրել,- ու հարցական
հայացքով նայեց ինձ:
-Ես ինձ այնքան էլ ռոմանտիկ չեմ համարում, իսկ
ստեղծագործելը... այո, գրում եմ երբ մուսան…
-Ահա՜, տեսնում ես, որքան հեշտ է անմիջապես հասկանալ
դիմացինիդ, երբ նա այնքան քեզ նման է,- նորից շտապ-շտապ
ավելացրեց նա:
-Գլխումս մի նոր բանաստեղծություն ծնվեց,- ուշադիր նայելով
ինձ շարունակեց Աննան, ապա պայուսակից հանեց գրիչն ու
վարդի թերթիկներից մեկի վրա սկսեց գրել:
Ես ժպտացի:
-Կարծում եմ դու ավելի ռոմանտիկ ես, քան ես:
Նա ասես չլսեց իմ ասածը, շարունակեց գրել վարդի թերթիկի
վրա ու երբ ավարտեց, մեկնեց ինձ ծաղիկը, որպեսզի կարդամ:
Վարդի թերթիկի վրա բավականին գեղեցիկ ու շատ փոքր
տառերով գրված էր.
«Աշնան տերև, բայց ոչ դեղին,
Տերև վարդի ու այնքան նուրբ:
Աշնան անձրև ու մի կաթիլ,
Կաթիլ արցունք վարդի տեսքով…»
10