Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 7

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Բաց մանուշակագույն գլխարկի տակից երևում էին գանգուր, մուգ ոսկեգույն վարսերը, հագին բավականին նրբաոճ, գլխարկից մուգ գույնի վերարկու էր, իսկ մուգ վարդագույն շարֆը ամուր գրկել էր պարանոցը ու այնքան երկար էր, որ մի ծայրը հասնում էր գրեթե ծնկներին: Ձեռքին` գլխարկի ու վերարկուի գունային երանգի փոքրիկ պայուսակ… Հիմա, երբ նա շրջվեց դեպի ինձ, ես տեսա նրա դեմքը: Մոտ քսանչորս տարեկան կլիներ: Նա այնքա՜ն գեղեցիկ էր… Վարդագույն շուրթերը դողում էին ցրտից, մեծ ու կապույտ աչքերը այնքան ջինջ էին, ասես լազուր երկինքն էր թաքնվել այնտեղ: Ես շփոթված կանգ առա: Նրա հայացքն անմիջապես կանգ առավ վրաս: Եթե ես տեսնեի ինձ մեկ այլ մարդու աչքերով, հաստատ կզարմանայի, քանի որ ստացվեց այնպես, որ վարդը ձեռքիս ասես նրան հետապնդում էի, այն էլ թաքուն և հիմա, երբ արդեն նա տեսավ ինձ, մնում էր միայն ասել դա… -Ա՜… այս վարդը Ձեզ,- ու մեկնեցի նրան անձրևից թրջված տերևներով վերջին ծաղիկը: Նա զարմացավ մի պահ: -Ի… Ի՞նձ: Օ՜, ինչքան գեղեցիկ է, բարև: Ես ավելի շփոթվեցի: Առանց բարևելու նրան էի մեկնել ծաղիկը: -Վերջապես ինձ էլ հասավ այն ծաղիկներից մեկը, որ բաժանում էիր բոլորին… Ես ժպտացի: Պարզվում է նա հեռվից նկատել էր ինձ: -Որեմն դուք տեսե՞լ եք ինձ: -Իհարկե, Երևանի փողոցներում հաճախ չես տեսնի երիտասարդի, որ ծաղիկ է բաժանում այս անձրևոտ եղանակին: -Դե ամեն դեպքում, ինչպես տեսնում եք, լինում են բացառիկ դեպքեր… -Առանց հոգնակի թվի, - ընդհատեց ինձ,- ի