Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 9
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
-Ինչ գեղեցիկ ստացվեց, - զարմացած ասացի ես, երբ ավարտեցի
կարդալը,- հաճախ ես գրո՞ւմ:
-Երբ հոգիդ տեսնում է այս գեղեցիկը, իսկ սիրտդ սիրով է լցված,
չգրել ուղղակի չես կարող: Ես սիրահարված եմ աշնանը: Այն ասես
իմ տարերքը լինի, թեպետ շատերը աշունը չեն սիրում, բայց ինձ
այն ավելի է դուր գալիս, քան տարվա մնացած եղանակները,
հատկապես, երբ սիրահարվում ես հենց այս եղանակին:
Համաձայն չե՞ս,- հարցական հայացքով նայելով ինձ` ասաց նա:
-Իհարկե, բայց գարունն ինձ ավելի է դուր գալիս…
Աննան հայացքը թեքեց ինձանից ու շարունակեց ծիծաղելով.
-Եթե չլինի աշունը գարունը, երբեք էլ չի գա:
Ես գլխով համաձայնության նշան ցույց տվի, իսկ նա
շարունակեց.
-Եթե միշտ գարուն լիներ ու աշունը երբեք հյուր չգար մեզ, ապա
մենք դժվար թե անգամ իմանայինք աշնան մասին, նույնը և
հակառակ դեպքում:
Նման երկբայական մոտեցում ես էլ ունեմ ու հաճախ եմ սիրում
կրկնել: Նրա գաղափարներն այնքան հարազատ էին թվում ինձ:
Հիշեցի` ինչպես ասաց, որ ամեն օր երևանյան փողոցներում չի
հանդիպի իմ նման ծաղիկ բաժանող երիտասարդի, ապա ես էլ
պիտի ավելացնեի, որ հաճախ չես հանդիպի նման գեղեցիկ
աղջկա, ում հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել, սակայն
մինչ այս րոպեն հիմնականում նա էր խոսում, իսկ ես լսողի
դերում էի:
-Իսկ դու սիրե՞լ ես: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ սիրահարվե՞լ
ես…
-Իհարկե սիրահարվել եմ ու շատ հաճախ, ինչպես դու ես
ասում` ես ռոմանտիկ եմ, իսկ ռոմանտիկ մարդիկ սիրահարվում
են ամեն քայլափոխի:
Աննայի այտերը թեթև կարմիր գույնով պատվեցին:
-Ճիշտ ես, բայց դրանք ավելի շատ գայթակղություններ են,
կարծում եմ: Սիրահարվել` նշանակում է տրվել սրտից բխող
11