Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 41
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Չգիտեմ` ինչպե՛ս կվարվեր իմ կինը նման դեպքում, բայց ես
կուզեի, որ նա նախևառաջ լսեր ու հասկանար ինձ: Դու
չփորձեցիր լսել նրան: Արմանը խնդրեց, որ ես քեզ ասեմ ամենը,
ինչ կատարվել է այդ օրը: Մեկ ամիս շարունակ նա փորձում է
կապ հաստատել քեզ հետ ու ասել այն, ինչ ես հիմա կասեմ:
Մի փոքր լուռ մնալուց հետո Կարենը շարունակեց.
―Այն օրը, երբ
գործուղումից վերադարձար ու եկար քո
լավագույն ընկերուհու տուն` մասնակցելու խնջույքին, հավատա՛,
Արմանը այն վիճակում էր, որ անկարող էր անգամ ոտքերը քարշ
տալ: Նա այնպիսի քնաբեր հաբերի ազդեցության տակ էր, որ չէր
կարող ինքնուրույն տեղաշարժվել:
―Ախր ես տեսա նրան անկողնում նրա հետ, Կարեն…
Եվան չկարողացավ զսպել արցունքներն ու սկսեց հեկեկալ:
―Եվա, դու մեկ տարի է` ճանաչում ես Արմանին, իսկ ես`
արդեն քսանյոթ: Նա իմ փոքր եղբայրն է, բայց միշտ էլ ինձ օրինակ
է ծառայել, հավատա: Ես չեմ կարող չասել այն, ինչ ինքն է խնդրել:
Խնդրում եմ, լսիր ինձ: Գուցե դու Նելլին ավելի լավ չես ճանաչում,
բայց նախքան քեզ հետ հանդիպելը, Նելլին ամեն հնարավորն
անում էր Արմանին գայթակղելու համար, սակայն ապարդյուն:
Հավատա, Արմանին ես երբեք նման վիճակում չեմ տեսել: Եթե ես
լինեի Արմանի տեղը, ապա կարելի էր հավատալ տեսածին,
որովհետեև ժամանակին ես խաղամոլ էի, հարբեցող ու
թեթևաբարո կյանքի մեջ մխրճված, բայց Արմանը… Արմանը
երբեք չի հանդուրժել այն ամենը, ինչ անում էի ես: Նա հորս
բնավորության ժառանգողն է՝ ազնիվ ու բարոյական: Նրանից
կիլոմետրերով հեռու են ալկոհոլն ու նման մոլությունները,
որոնցով ես հաճախ տարվում էի: Նույն օրը Նելլին, որ չգիտես
ինչպես էր հայտնվել այդ խնջույքին, որպես հին ծանոթ` Արմանին
գինի է հյուրասիրում, ու հենց ինքն է տալիս Արմանին: Ես վստահ
եմ, գինու մեջ քնաբեր է լցված եղել:
―Ես չեմ հավատում, Կարեն, ― խեղդված ձայնով խոսեց Եվան:
43