Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 42

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ―Ես ասացի այն, ինչ օրեր շարունակ փորձում էր քեզ ասել Արմանը: Ես նրան մեկ նշույլ անգամ կասկածել չեմ կարող, ու այս ամենը քեզ չեմ հրամցնում ու խորհուրդ տալիս ինչպես հոգեբան, այլ որպես հարազատ ու մտերիմ, բայց ներելով նրան դու կփոխես իրավիճակը թե՛ քեզ համար և թե՛ Արմանի: Այն օրից նա աշխատանքի չի գնացել, հաճախ չի պատասխանում հեռախոսազանգերին, երեկ էլ հազիվ իմ առաջ բացեց դուռը: Կարենը մոտեցավ ու Եվայի ձեռքն ափերի մեջ առավ: Նոր միայն նկատեց, որ ամուսնական մատանին բացակայում էր Եվայի մատից: ―Նա քեզ շատ է սիրում: Մի՛ թույլ տուր իր իսկ չգործած մեղքի համար ցավ զգալ: Երեկ ես հազիվ ճանաչեցի նրան: Ես վախեցա անգամ նրան մենակ թողնել` մտածելով, որ կարող է վնասել իրեն, հասկանո՞ւմ ես, Եվա: Եթե անգամ չես ներելու, գոնե մեկ րոպե լսիր նրան: Այն օրից, ինչ Եվան հեռացավ, չէր խոսել Արմանի հետ, անգամ չէր փորձել բացատրություն լսել: Այն, ինչ արեց Արմանը, Եվան աններելի էր համարում, հատկապես երբ մեկ շաբաթ առաջ հայտնեց ամուսնուն, որ երեխայի է սպասում: Նա սիրում էր Արմանին խենթի պես ու ամենաերջանիկ մարդը համարում իրեն, որ նման ամուսին ունի: Բայց սերը մեկ ակնթարթում վերացավ, ավելի շուտ` ատելության վերածվեց, երբ ամուսնուն գտավ նախկին ընկերուհեւ հետ նույն անկողնում: Նրա համար կյանքը ավարտվեց ասես, իսկ երկու օր ծանր ապրումների պատճառով հայտնվեց հիվանդանոցում, կորցրեց երեխային: Արմանի հետ մեկ բառ անգամ չխոսեց` բացի հիվանդասենյակից դուրս հրավիրելուց: Նա ոչ թե չէր կարող ներել, այլ չէր կարող համակերպվել, որ ամուսինը դավաճանել է իրեն: Միայն այդ ժամանակ հասկացավ, թե ինչու էր Արմանը այդ օրը անարձագանք թողնում իր խոսքերը, հասկացավ` ինչ էր կատարվել իրականում: Արմանը ոչ թե դավաճանել էր, այլ դարձել նախկին ընկերուհ