Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 40
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Կարենը մոտեցավ պատուհանին ու մտահոգ մի հայացք նետեց
փողոցի կողմը:
―Կա մեկ ելք միայն: Դու պետք է կարողանաս ներել նրան, Եվա:
Եվան բարձրացրեց գլուխը:
―Նույնիսկ եթե ամեն ինչ կրկնվի՞: Որպես հոգեբան` դու պետք
է հասկանաս նաև ինձ: Ես կներեմ նրան, բայց վախենում եմ, որ
նորից ամենը կպատահի: Ամենաշատը ես վախենում եմ նրանից,
որ չեմ կարող հաջորդ անգամ ներել նրան…
Նա հազիվ էր կարողանում, զսպել հուզմունքը:
Կարենը շրջվեց ու Եվայի աչքերում արցունքներ տեսավ:
―Ես լավ գիտեմ իմ եղբորը: Հիմա նա իսկապես քո օգնության
կարիքն ունի: Դու կին ես ու չես ներում դավաճանությունը:
42