Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 39
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Վերջապես երկրորդ կրկներգից ինքն էլ է սկսում երգել:
Արցունքները խեղդում են, բայց ձայնն աներեր է, հաստատուն:
Դահլիճն ու երգչուհին երգում են միասին՝ առանց խանգարելու
միմյանց, իսկ երջանկության ու տխրության արցունքները
միախառնված դեռ հոսում են: Նա չի նայում դահլիճին, աչքերը
փակ են, բայց դահլիճից ականջին են հասնում ոչ միայն երգի
բառերը: Ինչ-որ շարժում կա այնտեղ, բայց այնուամենայնիվ չի
բացում աչքերը: Ահա և վերջ. մեղեդու վերջանալուն պես դահլիճը
լուսավորվում է: Դեռ նստած է: Լսվում են ծափեր: Բացում է թաց
աչքերը: Ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում է: Հենց իր առջև
երկրպագուներն են՝ ձեռքներին ծաղիկներ ու նրանց մեջ մի
մանկիկ, որ ամենից առաջ է կանգնած՝ ձեռքին մի մեծ
ծաղկեփունջ…
Այո, սերը հաղթում է անգամ մահվանը, ինչպես երգի բառերն
էին հնչում մի քանի վայրկյան առաջ: Չէ՞ որ փոքրիկի աչքերը Նրա
աչքերն են: Այդ փոքրիկն իր մեծ սիրո ծնունդն է, իր կյանքի միակ
հույսը: Հենց այդ սիրո մեծ ծնունդը նորից ստիպեց նրան ապրել:
Հենց սիրո այդ մեծ հրաշքը նոր կյանք պարգևեց իրեն:
—Իմ հրա՜շք, — շշնջաց նա:
—Մայրի՜կ, մայրի՜կ, ես քեզ շատ եմ սիրում, բղավեց մոտ չորս
տարեկան երեխան ու առաջ նետվով՝ գրկեց մորը…
41