Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 31
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Կինը պատմեց, որ տունը նորակառույց է: Տան բնակիչները
երկար ժամանակ արտերկրում են բնակվում և որոշել են վաճառել
տունը:
Այն, որ տունը փոշոտ էր, բնավ չէր հետաքրքրում այցելուին:
Այժմ նա ուշադիր զննում էր ամեն մանրուք: Նրան թվում էր, այս
տան հոտն անգամ իրեն ծանոթ է:
—Սկսենք հյուրասենյակից երևի թե, — ասաց կինը՝ ցույց
տալով աջ կողմի դուռը:
Անծանոթը հազիվ էր ոտքը ներս դրեց հյուրասենյակ ու
քարացավ: Նա տեսել է այս սենյակը, գուցե երազում կամ նախորդ
կյանքում, բայց նա ծանոթ է այս սենյակի