Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 30
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
սպասեց: Ոչ, տանը մարդ չկա: Նա շրջվեց ու հազիվ մի քայլ էր
արել, երբ ականջին հասավ դռան բացվելու ձայնը:
—Բարև Ձեզ…
Տղամարդը ետ շրջվեց:
—Բարև Ձեզ, — ժպտալով նորից մոտեցավ դարպասին՝
ողջունելով մոտ վաթսունամյա կնոջը, որն արդեն փորձում էր
դարպասի դուռը բացել:
—Բարև, տղաս: Ո՞ւմ եք փնտրում, ի՞նչով կարող եմ օգնել: Ներս
համեցեք, մի՛ կանգնեք դռան շեմքին:
Տղամարդը շփոթվեց: Ինչպե՞ս անվանել այս անակնկալ այցը և
առավել ևս բացատրել, որ այս տունն ասես հենց իր երազների
տունն է, բայց իրական դարձած:
—Բարև Ձեզ… Կներեք անհանգստացնելու համար, բայց ես,
ավելի շուտ այս տունն ինձ այնքան ծանոթ թվաց, — շփոթված
սկսեց նա, — երկար ժամանակ այս կողմերում չեմ եղել, ու շատ
փոփոխություններ են եղել…
Կինը հավանաբար ոչինչ չհասկացավ անծանոթի կցկտուր
խոսքերից, բայց ժպտալով նորից առաջարկեց ներս մտնել:
—Տունը վաճառքի է հանվել երեկ, — շարունակեց կինը, — Դուք
գործակալությունի՞ց եք:
Հյուրն ակամա ժպտաց: Ահա և առիթը:
—Ոչ, ոչ, բայց ես ցանկություն ունեմ մի գեղեցիկ առանձնատուն
գնել ինձ հարազատ այս կողմերում, — շտապեց վրա բերել:
—Հուսով եմ այս տունը կհավանեք, — ժպտալով պատասխանեց
կինը, — ես այսօր սկսել եմ հավաքել իրերը, — շարունակեց կինը:
Ահա և երազի շարունակությունն իրականություն կդառնա…
Նա մտնում էր մի տուն, որը բազմիցս տեսել էր իր երազում, կամ
գուցե այս տունը չափազանց նման էր իր երազների տանը,
սակայն այս անգամ նա պետք է ընդուներ՝ երազներն
իրականանում են:
Կինը ներողություն խնդրեց տան ոչ այնքան մաքուր լինելու
համար` պատճառաբանելով, որ տանը մոտ մեկ տարի մարդ չի
բնակվում, և ինքն է ժամանակ առ ժամանակ այցելում միայն:
32