Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 29
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
ակնթարթից է կախված, ամենը որոշվում է մեկ ակնթարթով ու
երբեք չի փոխվում:
Նա վեր ելավ ու փոքրիկ արահետով շարունակեց բարձրանալ:
Բլրակից այն կողմ դաշտն էր, որ ձգվում էր հեռուներ:
Հողը թաց էր, ու նա ստիպված էր դժվարությամբ շարժվել, մինչ
հասավ նեղ, բայց ասֆալտապատ ճանապարհին: Նա հենց այն
կողմ էր գնում, որտեղ պետք է փթթած ծիրաներիները լինեին:
Հազիվ էր ոտքը դրել ասֆալտին, երբ լսեց մեքենայի շարժիչի ձայն:
Մի սև մեքենա կանգ առավ հենց իր կողքին:
—Բարև ձեզ: Մինչև Այգու թաղ V