Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 32
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
—Արևի շողն էլ կնկարես, — խորհուրդ տվեց նա:
—Հենց դա էլ նկարում եմ:
—Հետաքրքիր կստացվի, — շարունակեց տղան, — արևը
նկարում է իր շողը:
Նրանք երկուսն էլ ծիծաղեցին:
—Այն ծաղիկը քոնն է լինելու, տես, — ցույց տվեց տղան:
Աղջիկը ոչինչ չասեց, նայեց այն կողմը, որ ցույց էր տալիս տղան
ու ժպտաց նորից:
—Իսկ երբ ավարտես, ցույց կտաս անպայման:
—Քեզ կնվիրեմ, — շշնջաց նա, բայց տղան արդեն հեռու էր ու
չլսեց:
Քիչ անց նա վերադարձավ՝ ծաղիկը ձեռքին: Երբ մոտեցավ
աղջկան, դանդաղեցրեց քայլերը, որպեսզի չնկատվի: Այնուհետև
հանեց ֆոտոխցիկը:
Լսվեց ֆոտոխցիկի ձայնը:
Արևի շողն արևի հետ…
***
Ասես անցյալը մեկ ակնթարթի տեսքով ներկայում հայտնվեց:
Նկարը
չի
կանգնեցնում
ժամանակը,
այլ
անցյալից
հիշողություններն ու զգացողությունները պատկերում-պահում է
այնպես, որ հետո նորից ամեն անգամ կանգ առած ժամանակի
ակնթարթին նայելիս, նորից վերհիշես ամենը:
—Այս նկարում, — կամաց շշնջաց տղամարդը, երկար նկարին
նայելուց հետո:
—Քրոջս միակն դուստրն է ու այս տան տիրուհին, —
անմիջապես ու ժպիտը դեմքին պատասխանեց կինը՝ նկատելով
հյուրի շփոթմունքն ու հիացական հայացքը: — Ի դեպ նա վաղը
կլինի տանը և առքուվաճառքի բոլոր հարցերով կզբաղվի:
Անծանոթի դեմքին թեթև ժպիտ երևաց, սակայն ուշադիր նայողը
կհասկանար, նրա հոգում փոթորիկ բարձրացավ:
34