Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 16
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
ՀՀ կրոնական կազմակերպությունների անդամների գրանցում
հիմնականում
չի
կատարվում,
ՀՀ
համապատասխան
օրենսգրքում անգամ հստակ չի ներկայացվում այնպիսի մի
երևույթ, ինչպիսին հոգեորսությունն է, էլ ինչի՞ մասին է խոսքը:
Ահա այդ ամենի ու հատկապես խղճի, մտքի ու ազատության
իրավունքի քողի տակ կրոնական կազմակերպությունները
զարգանում են, ծավալվում, անցկացնում իրենց ծեսերն ու
արարողությունները, անհանդուրժողությամբ վերաբերվում այն
մարդկանց ովքեր, չեն ընդունում իրենց գաղափարները, իսկ
իրենք իրենց համարում «հանդուրժողներ», Աստծո խոսքը
տարածողներ, լուսավորիչներ: Ըստ վիճակագրության՝ միայն
Հայաստանում գործում է վաթսունից ավելի կրոնական
կազմակերպություն և սրանք միայն պաշտոնապես գրանցված
կազմակերպություններն են, իսկ տվյալ ոլորտն ուսումնասիրողները հավաստիացնում են, որ նման կազմակերպությունների թիվը եռակի մեծ է նշված թվից: Այդքան շատ թվով
կրոնական կազմակերպություններ գործում են գաղտնի, կամ
գրանցված չեն Հայաստանում: Աղանդավորական կազմակերպությունները հիմնականում «բիզնես ծրագրեր» են: Մոտավոր
հաշվարկներով միայն Հայաստանում աղանդավորական կազմակերպությունները տարեկան շրջանառում են մոտ մեկ միլիարդ
ամերիկյան դոլար:
Որո՞նք էին այն հիմնական պատճառները, որ օտար և հայի
ինքնությանը չհամապատասխանող կրոնական կազմակերպությունները այդքան արագ սկսեցին տարած o