Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 15

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ նրբությունների: Ինչե՜ր ասես որ չէին պատահել աշխատանքի բերումով, սակայն դրանք ստիպել էին որ ավելի մեծ փորձ ու հմտություն ձեռք բերի լրատվության և լրագրողության ասպարեզում: Նայեց ժամացույցին, արդեն պետք է այստեղ լինեին: Այսօր դատախազության ներկայացուցիչը իսկապես կկարմրի, իսկ անմիջապես դրանից հետո հոդվածը կտեղադրվի համացանցում: Այս անգամ հաստատ դատախազությունն ստիպված կլինի հանդես գալ հաղորդագությամբ, չէ՞ որ խոսքն անմիջապես վերաբերվելու է գլխավոր դատախազության աշխատակիցներից մեկին, այնպես որ թող չկարծեն թե իրենք` լրագրողները՝ ձեռքները ծալած սպասում են միայն նրան, թե ինչ իրենց կհրամցնեն: Անկախ լրագրողական ցանկացած հետաքննություն ավելին է տալիս, քան նրանց հետաքննությունները: Պատճառը մեկն է՝ ըստ իրենց, ավելորդ տեղեկությունը կվնասի գործին (հիմարություն, զուտ ժամանակ խնայելու և գործի ընթացքն «իրենցով» անելու փորձ): Օրեր առաջ նրա կատարած հետաքրքիր բացահայտումը նոր լույս կսփռի ամեն ինչի վրա: Հիմա հասկանալի է թե որն է պատճառը, որ չեն ցանկանում ավելի բացահայտ խոսել: Հայաստանի Հանրապետությունում տարեկան ինքնասպանություն են գործում 250-300 մարդիկ, որոնց մեծ մասը կրոնական հողի վրա. գումարած նույն հողի վրա կատարված սպանությունները, ինչպես այս դեպքը: Մայրը իր երկու երեխաներին՝ չորս և վեց տարեկան, սեփական ձեռքերով կախել էր, խեղդամահ արել, հանուն ինչի՞, որո՞նք էին դրդապատճառները: Պաշտոնական վարկածն անգամ չէր հիշատակում կրոնական կազմակերպության մասին, որի շարքերը համալրում էր մանկասպան մայրը, ավելին այդ կազմակերպությունն անմիջապես հերքել էր, որ մարդասպանը կապ ունի իրենց հետ և դա բացահայտել գրեթե անհնարին է: Բայց հանցագործության վայրում հայտնաբերված աղանդավորականների մեծաքանակ գրականությունը բացարձակ այլ բան էր ասում: 17