Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 14

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ բացահայտելու համար, քանի որ հենց սկզբից էլ մարդասպանը կալանավորվել էր և խոստովանել մեղքը: Բարդությունն այն էր, որ գործը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում և կարող էր ավելի լուրջ հետևանքներ ունենալ, իսկ այդ ամենի մեջ միակ մեղավորները լրագրողներն էին: Վերջին շրջանում նրանք ավելի ու ավելի են իրենց մասնակցությունը ունենում նման դատական գործերում, ավելի կոնկրետ՝ անհարկի մուտք են գործում այնտեղ, ուր պետք չէ: Գուցե դա նրանց աշխատանքն է, ինչ արած: Առաջինը կռությունը խախտեց տարեց տղամարդը -Դատապաշտպանն իր գործն արեց կարելի է ասել անթերի: Համաձայնվիր, Արման: -Մե՜ծ ջանքերի գնով. անգամ ամբաստանյալը դա երևի չի ցանկանում, բայց Վարդանյանն իր գործի տերն է ինչպես միշտ: -Այո, նա լավ է աշխատում, դատահոգեբանական փորձաքննության արդյունքները կրկին իր պաշտպանյալի օգտին են: Նա հասավ իր ուզածին, բայց ես կասկած չունեմ, որ այդ մայր կոչեցյալը գիտակցաբար է կատարել հանցագործությունը, իսկ այսօր դատարանն ամենայն հավանականությամբ նրան անմեղսունակ կճանաչի: Լսվեց բջջայինի ձայն: Արմանի հեռախոսն էր: Նա արագ սեղմեց միացնելու կոճակը: Մի քանի բառ խոսելուց հետո անջատեց, ապա բարձրաձայն ասաց. - Դատարանի մուտքի մոտ մեզ է սպասում լրագրողների մի ամբողջ բանակ, առանց մի քանի մեկնաբանություն անելու չենք ազատվի նրանցից, կարծում եմ: - Ուրեմն պատրաստ եղիր: Լուսինեն չէր կարող այս կարևոր պահը բաց թողնել: Որպես լրագրող՝ իր մասնագիտական պարտքն էր համարում հանրությ