Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 13

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ կանայք բռնել էին սպանված երեխաների լուսանկարները, որոնց տակ մեծ տառերով գրված էին՝ «Միայն մայրը չէ մեղավոր. աղանդները չարիք են ծնում»: Այս ու այն կողմում լրագրողներ էին: Հենց նոր տեղեկություն էր տարածվել, որ ժամանելու է դատախազության ներկայացուցիչը, իսկ նրան բազմաթիվ հարցեր էին սպասում: Այս անգամ ինչպե՞ս էին գլխավոր դատախազության ներկայացուցիչները խուսափելու մի շարք հարցերից, որոնք այդպես էլ մնում էին անպատասխան թե՛ նախաքննության և թե՛ դատական գործընթացի ժամանակ: Գլխավոր դատախազությունն ամենևին էլ շռայլ չէր այս ողջ աղմկահարույց դատավարության շրջանում: Լրագրողներին հաջողվել էր ինքնուրույն շատ ավելի մանրամասներ իմանալ, քան կարելի էր ստանալ պաշտոնական կողմից: Այսօր կհրապարակվի դատավճիռը, բայց ինչպես նմանատիպ այլ հանցագործությունների դեպքում, որոշ ժամանակ անց ամեն ինչ կմոռացվի և կրքերը կհանդարտվեն: Ճշմարտությունը քչերը կիմանան: Սա իհարկե լավագույն տարբերակն է քննիչների, դատախազության աշխատակիցների համար: Ավելորդ քաշքշուկները երկար չեն տևի, իսկ ամեն մի նոր հրապարակում մամուլում կարող է վնասել գործընթացին: Կարևոր տեղեկություններն այսօր լրագրողները կիմանան հենց դատարանի դահլիճում, իսկ մնացածն արդեն այնքան էլ կարևոր չէ: «Մերսեդես» մակնիշի մեքենան սլանում էր մեծ արագությամբ: Ուղևորների նստատեղում նստած էին երկու տղամարդ: Առաջինը տարեց էր, իսկ մյուսը երիտասարդ: Մինչ մեքենան նստելը երկուսն էլ լուռ էին, լուռ էին նաև մեքենայում: Այսօր կավարտվի այն, ինչին արդեն մոտ երկու ամիս սպասում էին գլխավոր դատախազությունում: Գործն անմիջապես հսկում էր գլխավոր դատախազի տեղակալներից մեկը, ում բազմիցս վստահվել էին ամենաաղմակահարույց հանցագործությունների բացահայտումներ և իզուր չէր, որ այս գործը ևս իրեն հանձնարարվեց: Չնայած այս մեկը դժվարություն չէր ներկայացնում 15