Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 12
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր:
Դատական նիստի սկսվելուն դեռ կար բավական ժամանակ,
սակայն մեկ ժամից էլ ավելի կլիներ ինչ դռները փակվել էին, բայց
հետաքրքրասեր մարդկանց հոսքը դեռ շարունակվում էր
դատարանի շենք: Դժվար թե ամբոխի մեջ գտնվեր մեկը, որին
հայտնի չլինեին դատական այս աղմկոտ գործընթացի
մանրամասները: Գրեթե ամեն օր ԶԼՄ-ները նոր մանրամասներ
էին ներկայացնում աղմկահարույց ու սարսռեցնող սպանության
մանրամասների մասին և այսօր պիտի որոշվեր մանկասպման
մորճակատագիրը, ով առանց երկմտելու խեղդամահ էր արել իր
իսկ
երեխաներին:
Ի՞նչ
կորոշի
դատարանը,
որքա՞ն
կդատապարտվի երեսուներկուամյա կինը սեփական երեխաների
սպանության համար:
Դատարանի մուտքից քիչ այն կողմ հավաքված բազմության մեջ
չէին դադարում աղաղակները. «Նման մայրերը իրավունք չուն ium