Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 11
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Ես էլ վեր կացա:
- Ես անչափ շնորհակալ եմ ծաղկի համար, այն իսկապես շատ
գեղեցիկ է:
-Հատկապես երբ նման գեղեցիկ բանաստեղծություն է կրում իր
թերթիկի վրա,- ավելացրի ես:
Նա նորից ժպտաց:
-Կարող եմ ուղեկցել քեզ, եթե ուզում ես, իհարկե:
-Մինչև փողոց կարող ես,- ժպտալով ասաց նա:
Երբ հասանք փողոց, նա արագ կանգնեցրեց առաջին իսկ
պատահած տաքսին:
-Քեզ հաջողություն, Աննա:
-Քեզ նույնպես, - ավելացրեց նա, հուսով եմ` կհանդիպենք
նորից:
Ես լուռ ժպտացի:
Մոտ մեկուկես տարի անց, գարնանային մի գեղեցիկ օր, նույն
այգում, որում շատ եմ սիրում զբոսնել, տեսա մի գեղեցիկ զույգ, որ
հանդարտ քայլերով զբոսնում էր այգում: Անմիջապես ճանաչեցի
նրան` Աննան էր: Մի պահ մտածեցի` մոտենամ, բայց հետո
հասկացա, որ գուցե հիմար իրավիճակում հայտնվեմ: Կողքին
ամուսինն էր հավանաբար, իսկ Աննան հղի էր: Չգիտեմ`
վերադարձել էր Հայաստան թե հյուր էր, բայց այդ պահին ինձ
երկրորդ տարբերակը ավելի հավանական թվաց: Ես հեռվից
նայեցի նրանց ու հեռացա: Աննան երջանիկ էր…
Հ. Գ. Սիրելի Ա. Գրեթե երեք տարի է անցել այն անձրևոտ
աշնանային օրվանից, որ հանդիպեցինք, ու նման մի աշնանային
օր ավարտում եմ այս պատմվածքը, որի հերոսուհին Քեզ դարձրի
ակամա, իսկ երբ կարդաս, գուցե հիշես այն երիտասարդին, որ
ծաղիկ էր բաժանում ու քեզ էլ նվիրեց ամենավերջին ծաղիկը:
Հուսով եմ` երջանիկ ես...
13