Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 17
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
կրողն ու պահպանողն է եղել, չի կարողանում պայքարել այլևս:
Ինչպես երևում է չի կարողանում:
«Եկեղեցին չի՞ կարողանում մեր ազգային ինքնությունը
պաշտպանել, թե՞ մենք ենք կորցրել այն անդարձ»: Նման
հարցապնդումը իր հոդվածներից մեկում տպագրելուց հետո
բավական մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ Եկեղեցու որոշ
սպասավորներ խիստ վրդովվել էին այս հարցի շուրջ:
Կրոնական
կազմակերպությունների
ներկայացուցիչները
բողոքում էին իրենց հանդեպ անհանդուրժող վերաբերմունքից,
զինված ուժերում ծառայությունից հրաժարվելու դեպքում
(զինված ուժերում ծառայելը և զենք վերցնելը մեղք են համարում)
քրեական պատասխանատվության ենթարկվելուց և այսպես
շարունակ:
Իսկ
կրոնական
հողի
վրա
կատարված
սպանությունները, դեռահասների ինքանասպանության դեպքերը
կոծկվում էին կամ հասցնում են հերքել, որ այդ անձիք եղել են
իրենց շարքերում և այդ հերքումն էլ կատարվում էր խիստ
«պաշտոնական»: Այս հանցագործությունը ևս եզակի չէր:
Փողոցի անկյունում երևացին երկու մեքենաներ:
-Ահա և նրանք, - կիսաձայն շշնջաց Լուսինեն ու թվային
ձայնագրիչը հանեց պայուսակից:
Մեքենաները կանգ առան մուտքի մոտ: Լրագրողներն
անմիջապես շրջապատեցին դրանց: Հեռուստաընկերությունների
աշխատակիցներն առաջինն սկսեցին:
-Պարո՛ն Մազմանյան այսօր կհրապարակվի՞ դատավճիռը,
արդյոք կա՞ նախնական տեղեկատվություն ինչ ելք կարող է
ունենալ դատավարությունը, կմանրամասնե՞ք մի փոքր:
-Նախապես
հայտարարություններ
չանեմ,
սակայն
փաստաբանի
կողմից
կրկնակի
դատահոգեբանական
փորձաքննության անցկացնելու միջնորդությունը բավարարվել է:
Մազմանյանի
ուշադրությունը
գրավեց
երիտասարդ
լրագրողուհիներից մեկը, որ ներողություն խնդրելով իր
գործընկերներից՝ մի փոքր առաջ եկավ ու ձայնագրման սարքը
19