Arlen Shahverdyan Լռության գինը | Page 66

Նստած էին քարերին, արդեն մթնում էր, երկնքում չղջիկներ էին թռչում: Արևի վերջին շողերը հետզհետե անհետանում էին ամպերի հետևում, արևը իջնում էր հորիզոնից, ու շուրջը ամեն ինչ աստիճանաբար ընկղմվում էր մթության մեջ: Չղջիկները ավելի ակտիվացան մութն ընկնելուն պես. նրանք թռչում էին հենց մեր գլխավերևում: Զգացվում էր, որ մոտերքում քարանձավային հատվածներ կան, որոնք տուն են այդ յուրահատուկ կենդանիների համար: Սակայն, քարանձավների, քարաժայռերում հնարավոր որջերի առկայությունը հուշում էր, որ հնարավոր է՝ հովազն էլ է այդ կողմերում ապաստանել: Չէինք հասցրել մինչև վերջ ընկալել մեր իսկ ենթադրությունը, երբ լսվեց տարօրինակ մի շրշյուն: Դա սովորական ձյան չէր, քանի որ շուրջը ամեն բան լռեց մի պահ, և միայն այդ ձայնը լսվեց: Այնպիսի տպավորություն էր, որ շուրջը ոչ մի բան չէր համարձակվում այլևս շարժվել, որպեսզի չգրավի այդ ձայնի «հեղինակի» ուշադրությունը: Մի պահ կարծես լռել էին հեռվում լսվող անտառային ձայները, զգացվում էր, որ ինչոր բան կա մոտերքում, և այդ ինչ-որ բանը մոտենում էր մեզ: Մենք քարացանք տեղում, արագ թաքնվեցինք թփերի մեջ՝ փորձելով աչքներս վեց արած տեսնել մի որևէ բան: Լույսը անջատել էինք, որպեսզի կենդանուն չվախեցնեինք, սակայն ինքներս էլ լավ վախեցած էինք ու լարված: Ձայնը կրկնվեց, դա քայլքի ձայն էր, ընդ որում՝ շատ զգուշավոր, քանի որ անընդհատ չէր լսվում, այլ ընդհատումներով, խիստ հաշվենկատ ընդհատումներով: Մի քանի վայրկյան ևս, և մենք զգացինք, թե ինչպես մեր դիմացով, մի քանի մետր հեռավորության վրա անցավ խոշոր հովազը: Մենք շունչներս պահել էինք: Կենդանին այնքան արագ անցավ, որ կարծես տեսիլք լիներ, մթության քողի տակ աչքներիս ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 65