գիշատիչ գազանի, ապա մշտապես քեզ հետապնդում է այն
միտքը, որ նա էլ քեզ է հետևում: Այնտեղ, թփերի մեջ, ծառի
ճյուղից կամ անմիջապես քո մեջքի հետևում, այնտեղ, ուր
խաչվում են պատահականությունն ու զուգադիպությունը,
վտանգն ու ապահովությունը, ռիսկն ու հաշվենկատությունը, այնտեղ, ուր ամենից քիչն ես սպասում անսպասելիին:
Կենդանաբանական այգում օրեր առաջ տեսածս ընձառյուծի աչքերն ուղեկցում էին ինձ ամբողջ ճանապարհին: Նա
կարծես ինձ հետ էր. ընձառյուծը կարծես քայլում էր մեզ
հետ՝ թաթերը դնելով այն տեղերում, որտեղ ոտնահետք
էինք թողել ո