Arlen Shahverdyan Լռության գինը | Page 67

առջևով անցած բծավոր մի տեսիլք: Գեղեցիկ, ազդեցիկ ու բծանախշ նրա տեսքը խաղաղ էր ու վստահ, և մենք, մեր տեղում քարացած, մի պահ հիացանք նրանով: Ընձառյուծն անցավ մեր առջևով ու անհետացավ խիտ թփուտներում: – Գնանք հետևից, – ասեցի ես: – Գժվել ե՞ս, – ասաց ընկերս, – զինված չենք, ուզում ես էսօր ընթրիքին մեզանից լանգետ համտեսի՞: – Գնանք նրա հետևից, զգույշ կլինենք, թող մի քիչ էլ հեռանա ու գնանք, – հաստատակամորեն պնդեցի ես: Առաջին անգամ էր, որ վայրի բնության մեջ այդքան մոտիկից տեսնում էի հովազի, և նրան հետևելու ու նորից տեսնելու գայթակղությունն անդիմադրելի էր: Մենք դուրս եկանք մեր թաքստոցից ու հնարավորինս անաղմուկ սկսեցինք քայլել հովազի հետևից: Ամբողջ մարմնով լարված էինք, փորձում էինք ձայն չհանել, տեսնել մթ V